Yandex.Taxi-ի EMEA ու CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը
12:48 | 04.10.19 | Նորություններ | 1977
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում հոկտեմբերի 8-ին ելույթ կունենան Yandex ընկերության առաջատար դեմքերը:
Yandex.Taxi-ի EMEA ու CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը կմասնակցի կայանալիք «Խելացի քաղաք. Երազանք թե՞ աղետ» պանելային քննարկմանը:
Քննարկման մասնակիցների շարքում են Lyft-ի Ֆինանսական ռազմավարության հարցերով փոխտնօրեն Միշել ԴեԲելան, Siemens-ի կայուն զարգացման եւ քաղաքների գծով փոխտնօրեն Ջենի Բոֆինգեր-Շուստերը, Intel-ի փոխտնօրեն Քերոլին Տ. Սյուվերդը:
Նույն օրը Yandex ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը ելույթ կունենա «Ականավոր բանախոսների շարքի» շրջանակում: Նա կխոսի տրանսպորտի եւ անօդաչու մեքենաների ապագայի մասին: