14:20 | 17.09.19 | Նորություններ | 2892

Արմեն Սարգսյանն ընդունել է եվրոպացի վենչուրային ներդրողների

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ եւ վենչուրային ներդրողներ, «Business Angels Europe» կազմակերպության նախագահ եւ «МЕТА» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին եւ Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։

Միջազգային փորձագետները ժամանել են Հայաստան BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բիզնեսի ղեկավարների ու ներդրողների համար կազմակերպվող համաժողովին մասնակցելու եւ ներդրումների ներգրավման, ստարտափների էկոհամակարգերի ձեւավորման եւ այլ հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը եւ հայկական ընկերություններին ու ստարտափ թիմերին իրենց փորձով ու գիտելիքներով օգտակար լինելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանակարների, ստարտափ էկոմիջավայրի ձեւավորման եւ կայացման հարցերի շուրջ: