15:30 | 13.09.19 | Նորություններ | 1791

Հայաստանը տարածաշրջանում ամենաքիչն է ենթարկվում ֆինանսական վիրուսների գրոհների

Հայաստանում օգտատերերի 0,5%-ը 2019-ի երկրորդ եռամսյակում բախվել է ֆինանսական համակարգչային սպառնալիքների այն դեպքում, երբ Վրաստանում եւ Ադրբեջանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 0,7-ական տոկոսը։

Հայաստանի օգտատերերի 0,5%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Ադրբեջանի օգտատերերի 0,7% եւ Վրաստանի օգտատերերի 0,6%-ը։

2019-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Բելառուսում (2%), որին հետեւում են Վենեսուելան (1,8%), Չինաստանը (1,6%), Ինդոնեզիան եւ Հարավային Կորեան (1,3-ական տոկոս)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 228 206 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ առաջին եռամսյակի 243 604-ի դիմաց։

Կիբեռհանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ եւ փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաեւ սպամի, ֆիշինգի եւ ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային եւ կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի եւ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։

Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։

Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում (ԾԱ) կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։