Սեպտեմբերի 4-ին՝ 20:00-ին, ISTC կենտրոնում կկայանա ՊեչաԿուչա երեկոն, որը նվիրված է տվյալներին, եւ թե ինչպես են նրանք փոխում աշխարհը:
Միջոցառումը կազմակերպվում է Դատաֆեսթ Թբիլիսիի, Հայաստանի ՊեչաԿուչա թիմի, ISTC, FAST եւ Կիրակի հիմնադրամների համագործակցությամբ։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան տվյալների ու տվյալագիտության համաշխարհային ու տեղական մակարդակի մասնագետներ: Նրանք կպատմեն, թե ինչպես են տվյալները փոխում աշխարհը։
Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է գրանցվել այստեղ: