11:52 | 15.08.19 | Նորություններ | 14009

Ucom-ում գործում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը

Օգոստոսի 15-ից Ucom-ում մեկնարկում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը։

Նոր ուսումնական տարվա նախաշեմին, մինչեւ սեպտեմբերի 30-ը Ucom կանխավճարային, հետվճարային` Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր եւ ներկայիս բաժանորդները կարող են գնել 2019թ. նորագույն Xiaomi Redmi 7A սմարթֆոնն 49 500 դրամով եւ ստանալ 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար առանց որեւէ պարտավորության:

«Այս նորագույն սմարթֆոնն ունի 12 ՄՊ հզորությամբ ֆոտոխցիկ, Qualcomm ® Snapdragon™ 439 պրոցեսոր, 16 ԳԲ ներքին հիշողություն եւ օգտատիրոջ երեսի ուրվագծերով ապաբլոկավորման հնարավորություն։ Ուսանողները վստահաբար բարձր կգնահատեն դրա առավելությունները, փայլուն որակն ու մատչելի գինը։ Եվ որ ամենակարեւորն է, գնորդներն առանց որեւէ պարտավորության կվայելեն Ucom-ի 4G+ գերարագ ինտերնետի 60 ԳԲ-երը 6 ամսվա ընթացքում»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մինչեւ սեպտեմբերի 30-ը միայն Ucom-ում կա հնարավորություն ձեռք բերելու նաեւ Samsung Galaxy A20e սմարթֆոնն ընդամենը 86 900 դրամով եւ ստանալ 60 ԳԲ գերարագ ինտերնետ 6 ամսվա համար առանց որեւէ պարտավորության: Samsung Galaxy A20e սմարթֆոնն ունի ուլտրալայն 123-աստիճանանոց տեսախցիկ, ընդլայնված իրականության տեխնոլոգիայով ստեղծված պիտակներ՝ լուսանկարվելուց պատկերի վրա ավելացնելու համար եւ մինչեւ 61 ժամ երաժշտություն լսելու հնարավորություն։ Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

Բոլոր այլ սմարթֆոնների ձեռք բերման պարագայում Ucom Կանխավճարային ինչպես նաեւ հետվաճարային` Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար։