11:06 | 12.08.19 | Նորություններ | 3727

Փորձառու ձեռներեցները սեփական փորձով կիսվել են հայկական ստարտափների հետ

Երեւանում կայացել է Launch Armenia, SmartGateVC եւ Hero House ընկերությունների համատեղ միջոցառումը, որը նպատակ ուներ նորաստեղծ ստարտափներին օգնելու եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալու արդեն կայացած փորձառու կազմակերպությունների մասնագետների կողմից։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում միջազգային հարթակներում արդեն ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչները նորաստեղծ ստարտափների հետ կիսվել են իրենց հաջողակ գործունեության մի շարք մանրամասներով, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանի խոսքով, ստարտափները նմանատիպ միջոցառումների շնորհիվ է, որ ավելի հաջողակ են դառնում: Նա ավելի կարեւոր է համարել խորհրդատվությունը, քան ֆինանսական աջակցությունը, որովհետեւ արժեքավոր գիտելիք ունենալն առավել մեծ ներդրում է։