15:44 | 08.08.19 | Նորություններ | 11051

Դիջիթեյնը եւ Դեվելանդուն փորձարկում են արհեստական բանականության ժամանակակից լուծումներ

Դիջիթեյն եւ Դեվելանդու ընկերությունները համատեղ փորձարկում են արհեստական բանականության նոր, ժամանակակից լուծումներ:

Այս բացառիկ ռազմավարական համագործակցությունը կազմակերպությունների միջեւ սկսվել է 2019թ. ապրիլից` Դիջիթեյնի ընթացիկ համակարգերը արհեստական բանականության տեխնոլոգիաներով արդիականացնելու մտադրությամբ:

Մասնավորապես, իր EPICA արհեստական բանականության հարթակով, Դեվելանդուն կտրամադրի անհատականացված խաղային առաջարկություններ խաղացողների համար: Սա կիրականացվի պարբերաբար սովորելով խաղային տվյալների հիման վրա` խաղացողների նախընտրելի խաղեր, խաղային պատմություն, դեմոգրաֆիկ եւ այլ խաղային տվյալներ, մինչդեռ առաջարկությունների գործիքը կկիրառի խաղերի փոխհատման մատրիցան՝ խաղացողների համար ավելի գրավիչ խաղեր առաջարկելու համար:

Ավելին, Protogen արհեստական բանականության հարթակը նաեւ կվերլուծի խաղացողների խաղադրույքները: Հնարավոր կլինի հայտնաբերել խարդախ ու ռիսկային խաղացողներին, հետեւելով նրանց խաղային վարքագծին: Այս համակարգի շնորհիվ՝ խաղացողները կդասակարգվեն 1-10 սանդղակով՝ ըստ իրենց ռիսկայնության աստիճանի:

Արդյունքում՝ Դիջիթեյնի գործընկերները անցում կկատարեն ավանդական պատմական տվյալների բազայի վերլուծությունից դեպի փոխկապակցվածությունների հայտնաբերման եւ վարքագծերի կանխատեսման, ինչի շնորհիվ նախօրոք կհայտնաբերեն խարդախ եւ ռիսկային խաղային գործունեությունները:

Դիջիթեյնում նշել են, որ արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները լույսի արագությամբ ներթափանցում են ընկերության ՏՏ ենթակառուցվածք, խոստանալով ունենալ բեկումնային ազդեցություն ընդհանուր ոլորտի մակարդակով: