14:20 | 16.07.19 | Նորություններ | 2936
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ՝ «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, ընդունում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի մասնակցության հայտեր:
Մրցույթը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) եւ Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը եւ/կամ զարգացմանը, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման եւ առեւտրայնացման խթանմանը:
Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական օժանդակություն տրամադրել տեխնոլոգիական ոլորտի (բջջային կիրառական ծրագրերի եւ վեբ ծրագրերի մշակումից մինչեւ բիզնես գործընթացին առնչվող տարբեր հարցերի լուծում առաջարկող բարդ ծրագրային ապահովումների մշակմամբ, կամ բարդ ինժեներական լուծումներ տրամադրող) թիմերին, նորաստեղծ ընկերություններին եւ տեխնոլոգիաների ոլորտում մինչեւ 3 տարվա գործունեության պատմություն ունեցող ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նորարարական պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման եւ զարգացման եւ/կամ դրանց շուկա դուրս բերմանն օժանդակելու համար:
Մարզային Համաֆինանսավորվող Դրամաշնորհային ծրագրի նպատակն է խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ մարզերում:
Դրամաշնորհի չափը կազմելու է 5 մլն ՀՀ դրամից մինչեւ 25 մլն ՀՀ դրամ:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչեւ 50%-ի, իսկ Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչեւ 85%-ի չափով ֆինանսավորում կտրամադրվի պահանջներին համապատասխանող հայտատուի (թիմերի, նորաստեղծ ընկերությունների եւ գոյություն ունեցող ընկերությունների) կողմից հաշվարկված թույլատրելի ծախսերի համար, որոնք նախատեսվում են ծրագրի նպատակներին համապատասխանող՝ գոյություն ունեցող եւ/կամ նոր լուծումների, պրոդուկտի կամ ծառայության մշակման, իրացման եւ զարգացման համար։
Ծրագրի առավելագույն տեւողությունը կազմում է 1 տարի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 2-ն է։
Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ Գործառնական ձեռնարկը հասանելի է այստեղ, հայտի ձեւերն՝ այստեղ, իսկ դրամաշնորհային մրցույթի ամբողջական հայտարարությունն՝ այստեղ: