15:45 | 12.07.19 | Նորություններ | 2396

Google-ը նոր սոցցանց է գործարկել

Google ընկերությունը Google+ սոցցանցին հրաժեշտ տալուց ամիսներ անց գործարկել է Shoelace նոր նախագիծը:

Shoelace-ը թույլ կտա գտնել մոտակայքում ապրող մարդկանց՝ նրանց հետ կինո, համերգ կամ այլ միջոցառումների այցելելու համար:

Ներկայում սոցցանցը հասանելի է միայն Նյու Յորքում:

Shoelace-ի նպատակն է օգնել կապ հաստատել համանման հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ: Օգտատերերը կկարողանան ստեղծել ցուցակներ, նշելով այն իրադարձությունները, որոնց ցանկանում են մասնակցել՝ հրավիրելով դրանց ինչպես ընկերներին, այնպես էլ անծանոթներին: Կլինեն նաեւ բաց միջոցառումների հավաքածուներ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Հիշեցնենք, որ դեռ 2011թ. ընկերությունը գործարկել էր Schemer սոցցանցը, որը նույնպես թույլ էր տալիս մոտակայքում գտնել նույն հետաքրքրություններով մարդկանց, սակայն նախագիծը 2014թ. փակվել էր: