12:12 | 04.07.19 | Նորություններ | 2078

Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն 284 դպրոցներում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշել է 834 մլն դրամ հատկացնել 284 դպրոցում ինժեներական լաբորատորիաների ներդրման համար։

«Հանրակրթական դպրոցներում ներկայում գործում է նման 350 լաբորատորիա։ Սա լավ ներդրում է եւ հետագայում դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախաձեռնությունը կիրականացնի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությունը, որը ստանձնում է նաեւ մասնագետների վերապատրաստման գործընթացը։

Կառավարության անդամները կարեւորել են հաջորդ տարի նման լաբորատորաների թվի ավելացումը։