11:01 | 10.06.19 | Նորություններ | 7550

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթաց

Հայաստանում Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակում անցկացվում է առաջին դասընթացների փուլը:

Ծրագրին դիմել էին Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 365 աշակերտներ՝ 13-17 տարեկան, որոնցից ընտրվել էին 110-ը:

Մայիսի 16-20-ը ծրագրի պատասխանատուները` փորձագետ եւ դասընթացավար Նարինե Զաքյանի հետ եղան գործընկեր մարզերում եւ անցկացրին առաջին դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր աշակերտները:

Դասընթացի արդյունքում մասնակից երեխաները պատկերացում են կազմել տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասին եւ արդեն կարողանում են ընտրել ու գործածել տարբեր տեսակի թվային միջոցներ, ինչպես նաեւ արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս եւ կազմակերպելիս, պատկերացնում են ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները եւ գիտակցում են դրանց առավելությունները:

«21-րդ դարում չափազանց կարեւոր են թվային տարբեր գործիքներից օգտագործելու հմտությունները, եւ մենք ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում բնակվող երեխաները հնարավորություն են ստանում օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից եւ դրանց առավելություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում եւ այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում: