13:16 | 01.06.19 | Նորություններ | 3950

Հակոբ Արշակյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է Թիմ Դրեփերին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է  Draper & Associates վենչուրային ընկերության եւ Draper University համալսարանի ղեկավար Թիմ Դրեփերին:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման դասընթացներ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը Թիմ Դրեյփերին ներկայացրել է  հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:

Նախարարը Դրեյփերին հանձնել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019):

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմ Դրեյփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական եւ տեխնոլոգիական ներուժին: