11:24 | 24.05.19 | Նորություններ | 8925
Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները (3-րդ եւ բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ եւ վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։
Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական եւ այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում:
«Տասնմեկ տարի անընդմեջ Beeline-ն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց մեծ մասը դարձել են շուկայում պահանջված մասնագետներ եւ այսօր զբաղեցնում են առանցքային պաշտոններ Հայաստանի աշխատաշուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ սերունդ» ծրագրի տեւողությունը 11 ամիս է, որի ընթացքում ստաժորները նաեւ վարձատրվում են: Այդ ընթացքում ստաժորներն իրենց մասնագիտական գործունեության հետ համատեղ մասնակցում են անձնային զարգացման դասընթացներին եւ ընկերության ներքին կյանքին`ծանոթանալով ընկերության կորպորատիվ մշակույթին:
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչեւ մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը եւ ուղարկել այն ինքնակենսագրի հետ (CV/Resume) student@beeline.am էլ. հասցեով։