12:36 | 08.05.19 | Նորություններ | 2739

Միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթն՝ Apple-ի խաղի հերոս

Apple ընկերությունը, որը 2008-ից ի վեր խաղեր չէր գործարկել, անսպասելիորեն iPhone-ի համար նոր խաղ է ներկայացրել:

Խաղի անվանումն է Warren Buffett’s Paper Wizard: Գլխավոր հերոսը միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթն է, ում առաքելությունն է հեծանիվով հասցնել թերթերն անհրաժեշտ հասցեներով:

 

Warren Buffett’s Paper Wizard-ն անվճար է, հասանելի iOS 11 եւ ավելի թարմ տարբերակների համար եւ ներկայանում է առանց գովազդի: