11:45 | 03.05.19 | Նորություններ | 6939
Մայիսի 7-9-ը Երեւանում կկայանա Webb Fontaine ՏՏ ընկերության առաջին միջազգային համաժողովը:
Հայաստան կժամանեն Webb Fontaine ընկերության 35-ից ավելի ղեկավարներ եւ աշխատակիցներ՝ Ասիայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Եվրոպայից: Միջոցառման նպատակն է նպաստել ընկերության մասնաճյուղերի միջեւ հաղորդակցության ընդլայնմանը:
Համաժողովի շրջանակում ընկերության մասնաճյուղերից յուրաքանչյուրը կներկայացնի իր նվաճումները, առանձնահատկությունները եւ պրոդուկտները:
Միջոցառումը կնշանավորվի ցուցադրություններով, վորքշոփերով, քննարկումներով, որտեղ խոսնակները կներկայացնեն ընկերության առաջընթացը եւ ապագա ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Webb Fontaine-ի գլխամասը գտնվում է Դուբայում: Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում գտնվող դուստր կազմակերպությունների եւ մասնաճյուղերի միջոցով ապահովելով համաշխարհային ներկայություն, ընկերությունը մասնագիտանում է տեղեկատվական համակարգերի զարգացման գործում` աջակցելով առեւտրի խթանմանն ու մաքսային մոդելների զարգացմանը: