16:20 | 22.04.19 | Նորություններ | 9017
Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի եւ Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված PR դպրոցի ուսանողների համար։
Ընկերության PR ղեկավարն ուսանողների հետ կիսվել է որոշ մասնագիտական գաղտնիքներով եւ ներկայացրեց PR-ի ոլորտում Beeline-ի կատարած աշխատանքը եւ դրա արդյունքները, կիսվեց հաջողության հասնելու եւ նպատակներն իրականացնելու իր անձնական փորձով։ Խոշոր ընկերության կողմից իրականացրած գործնական քայլերի ուսումնասիրությունն օգտակար լրացում կլինի ուսանողների տեսական գիտելիքներին։
«Ժամանակի հետ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում գրագետ հաղորդակցությունների նշանակությունը հանրային կյանքում եւ բիզնես, իսկ լավ մասնագետ ունենալը կարեւոր է ցանկացած կազմակերպության համար։ Եվ ես այսօր ուրախ եմ կիսվել մեր ընկերության փորձով ու գիտելիքներով, հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն ուսանողների հետագա մասնագիտական գործունեության ընթացքում: Beeline-ը խոշոր հեռահաղորդակցության ընկերություն է, որն ունի հարուստ փորձ հանրույթի հետ շփման, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի դարձնելու եւ նորարարական գաղափարներով առաջ շարժվելու համար»,- նշել է Նաիրա Նազարյանը։
«Հայաստանում արհեստավարժ մասնագետների մեծ պահանջարկ կա: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջական գիտելիքներ եւ հմտություններ ստանալու համար, իսկ PR դպրոցը միակ մասնագիտական հարթակն է, որը ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ վերապատրաստում է ոլորտում աշխատող եւ հանրային կապերով հետաքրքրվողներին: Կարեւոր է, որ ուսանողները ծանոթանան ընկերության հաղորդակցության ռազմավարության մշակման եւ կառավարման գործընթացին, աշխատանքային գործիքներին եւ տեխնոլոգիաներին: Մենք պատրաստում ենք մրցունակ մասնագետներ գործատուների համար»,- ասել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Դասախոսությունից հետո մասնակիցներն այցելել են Beeline-ի կապի թանգարան եւ ծանոթացել երկրում հեռահաղորդակցության զարգացման պատմությանը։