ArCa համակարգը գործարկել է նոր կայքը եւ ArCa վճարումների հավելվածը՝ Android եւ IOS օպերացիոն համակարգերի համար։
Helix ընկերության ստեղծած կայքը եւ մոբայլ հավելվածը տալիս են մի շարք հնարավորություններ:
Նոր հարթակը ներառում է հետեւյալ գործառույթները՝
- օգտագործողի բոլոր քարտերը կցելու հնարավորություն,
- քարտից քարտ փոխանցումներ,
- կոմունալ վճարումներ, նաեւ մարզերի եւ Արցախի համար,
- ՃՈ տուգանքներ եւ գույքահարկի վճարման հնարավորություն,
- պարբերական վճարումների կանխադրման հնարավորություն,
- քարտերով կատարած ծախսերին հետեւելու հնարավորություն,
- հարմարավետ միջերես եւ անվտանգության բարձր մակարդակ:
ArCа-ում նշել են, որ հին կայքը կգործի եւս 3 ամիս։