Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։
Ակցիայի շրջանակում «գեղեցիկ» բջջային հեռախոսահամարներն ընկերության բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կվաճառվեն երկու անգամ իջեցված գնով։ Ակցիան գործում է այս տարվա ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 17-ը։
Առաջարկի շրջանակում «արծաթ» տեսակի համարները հնարավոր կլինի ձեռք բերել 10 000 դրամով՝ նախկին 20 000-ի փոխարեն, իսկ «պլատին» տեսակի համարները՝ 70 000 դրամով՝ 140 000-ի փոխարեն։
«Վերջերս մենք նմանատիպ ակցիա ենք անցկացրել Beeline-ի ինտերնետ խանութում, որի ավարտից հետո ստացանք բազմաթիվ խնդրանքներ հաճախորդներից այդ ակցիան նաեւ ընկերության գրասենյակներում անցկացնելու մասին։ Beeline-ում մենք միշտ շատ ուշադիր ենք բաժանորդների կարծիքների եւ հետադարձ կապի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցինք մեր սիրելի բաժանորդներին հնարավորություն տալ՝ գնել գեղեցիկ համարներ կես գնով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ակցիայի շրջանակում «գեղեցիկ» համարները հասանելի են Beeline-ի ինտերնետ խանութում՝ number.beeline.am հասցեով՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով։