11:18 | 02.04.19 | Նորություններ | 7548

Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել

Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անցկացնում է մրցույթ՝ նվիրված ապրիլի 7-ին նշվող Մայրության եւ գեղեցկության տոնին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սիրելի անձին շնորհավորել՝ օգտագործելով 7 բառ, եւ նշել նրա էջը նույն մեկնաբանությունում։ 15 ամենաշատ հավանած մեկնաբանությունից հատուկ ծրագրի միջոցով՝ պատահական ընտրանքի սկզբունքով կընտրվեն երեքը, որոնք էլ կստանան նվերներ՝ Huawei AM61 անլար ականջակալ եւ Puridea X01 շարժական մարտկոց (powerbank):

«Ապրիլի 7-ն այն գեղեցիկ տոներից է, երբ ցանկանում ենք ամենագեղեցիկ խոսքերն ասել սիրելիներին։ Իսկ դրա հետ նաեւ հաճելի եւ օգտակար նվեր ստանալը, կարծում եմ, հիանալի լրացում կլինի։ Սիրով շնորհավորում եմ բոլոր ներկա եւ ապագա մայրերին այս հիանալի եւ ջերմ տոնի կապակցությամբ, դե իսկ մենք ցանկացած առիթ օգտագործում ենք մեր թանկագին բաժանորդներին հաճելի անակնկալներ մատուցելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մեկնաբանությունները կարելի է տեղադրել մինչեւ 2019թ. ապրիլի 5-ի 14:00-ը։ Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 6-ին ժամը 14։00-ին՝ Beeline Armenia Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։