18:06 | 14.03.19 | Նորություններ | 10350

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է Առաջնորդության դպրոցի ուսանողների համար

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար՝ «Beeline-ի բիզնես մոդելի եւ կորպորատիվ մշակույթի հետ ծանոթություն» թեմայով:

«Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջեւ նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական նշաձողը, այնքան ավելի հաճելի կլինի դրա հաղթահարման պահը, ու նույնիսկ անհաջողություններն այդ ճանապարհին անգին փորձ կլինեն ձեզ համար հետագայում։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության բիզնես մոդելի եւ կորպորատիվ մշակույթի կայացման մասին՝ մի ընկերության, որն առաջատար դիրքեր է գրավում իր ներկայության բոլոր շուկաներում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Առաջնորդության Դպրոցը կարեւորում է գործնական բիզնես գիտելիքների եւ փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը
հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունն ընկերության բիզնես մոդելի եւ կորպորատիվ մշակույթի հետ կարեւոր ազդեցություն կունենա մասնակիցների աշխարհայացքների ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց
Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Անդրեյ Պյատախինի դասախոսությունը անցկացվել է Beeline-ի եւ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։

Միջոցառումը տեղի է ունեցել Beeline-ի վարչական գրասենյակում։