17:23 | 13.03.19 | Նորություններ | 2742

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին 20 ստարտափ է մասնակցում

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրի չորրորդ շրջափուլին, որը մեկնարկել է մարտի 6-ին, 20 ստարտափ է մասնակցում:

Ընտրված ստարտափները ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ։ Դրանց ներկայացրած լուծումներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Armenia Startup Academy-ն հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:

Ակադեմիան Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: