15:57 | 11.03.19 | Նորություններ | 3077

Բաց կառավարման եւ տվյալների հաքաթոնն ընդունում է հայտեր

Ապրիլի 13-14-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կկայանա Բաց կառավարման եւ տվյալների հաքաթոնը:

Նախաձեռնության նպատակն է միավորել Հայաստանի փորձագիտական, մասնագիտական, քաղհասարակության եւ տեխնոլոգիական ներուժը՝ խթանելու բաց կառավարումն ու ստեղծելու օգտակար ծրագրեր, որոնք պետական ամենատարբեր ոլորտներում ապահովում են թափանցիկ ու հաշվետու կառավարում։

Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 1-ը գրանցվել այստեղ՝ նշելով թիմի անդամների քանակն ու տվյալները։

Հաքաթոնի մրցանակային ֆոնդը կազմում է $28,500: Թեմաներն են ջրային եւ հողային ռեսուրսներին, առողջապահական եւ սոցիալական ոլորտներին ու համակարգերին առնչվող խնդիրները: Ոլորտի մասնագետները կօգնեն թիմերին մասնագիտական խորհրդատվությամբ։

Միջոցառումը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ISTC - Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ: