Հայաստանը մայիսի 16-18-ին Փարիզում կմասնակցի Viva Technology տեխնոլոգիական խոշոր միջոցառմանը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Ամենամյա տեխնո կոնֆերանսին ներկա կլինի 125 երկրից շուրջ 100 հազ. այցելու, 1900 ներդրող, 9000 ստարտափ եւ 1900 լրագրող:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Viva Technology միջոցառմանը Հայաստանը կներկայանա առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ: Նախաձեռնության հեղինակներն են G2iA-ը եւ HyeTech-ը:
Նախարարը կոչ է արել հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաեւ շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացնելու համար։
«Տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները, ստարտափները եւ հետաքրքրված անձինք VivaTech-ի Հայաստանի տաղավարում մասնակցություն ունենալու կամ ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող են դիմել նախաձեռնող խմբին հետեւյալ կոնտակտներով՝ vivatech@g2ia.fr, +374 93 50 25 44»,- եզրափակել է Հակոբ Արշակյանը: