17:00 | 01.03.19 | Նորություններ | 2985
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՏՀՏ համայնքի հետ: Կողմերը պայմանավորվել են համատեղել Հայաստանի բարձր տեխնոլոգիական բրենդի առաջխաղացմանն ուղղված աշխատանքները ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակում:
ԱՏՁՄ-ն հանդես կգա որպես ԱԳ նախարարության գործընկեր՝ բարձր տեխնոլոգիաների արտաքին քաղաքականության կարիքներն ու հնարավորություններն ուսումնասիրելու եւ համատեղ լուծման ուղիներ մշակելու համար:
ԱՏՁՄ-ն եւ ԱԳՆ-ն նաեւ կհամագործակցեն նոր շուկա գրավելու՝ մասնավորապես Աֆրիկայի երկրներ ՏՏ լուծումներ արտահանելու գործում: