09:10 | 16.02.19 | Նորություններ | 3208

Siemens-ը կարող է համագործակցել Հայաստանի հետ՝ AI ոլորտում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։

Արմեն Սարգսյանը եւ Ռոլանդ Բուշը, մասնավորապես, անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին՝ նախանշելով հնարավոր փոխգործակցության ուղղությունները, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Մեծ կարողություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական know how-ի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք մտածել ավելին անելու մասին։ Աշխարհում արհեստական բանականության մասնագետների մեծ կարիք կա, եւ սա լավ հնարավորություն է»,- ասել է Ռոլանդ Բուշը։

Նա Արմեն Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան։