17:45 | 13.02.19 | Նորություններ | 9527

5 դպրոցների աշակերտներ այցելել են Beeline-ի գրասենյակ

Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 5 դպրոցների աշակերտներ այցելել են Հայաստանում Beeline-ի գրասենյակ եւ հանդիպել ընկերության գլխավոր տնօրենին։

Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների գիտելիքները եւ պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների եւ աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

Beeline-ը համագործակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ՝ աշխատաշուկայի պահանջները ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտում ճիշտ ձեւակերպելու եւ կրթական համակարգին ներկայացնելու համար: Երկու կազմակերպություններն այս ծրագրի շրջանակում կենտրոնացել են երիտասարդների կարիերայի պլանավորման վրա:

«Beeline-ի հետ համագործակցության ծրագիրը հատկապես կարեւորել է երիտասարդների ներգրավումը տնտեսության կարեւոր ճյուղերում՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու ճանապարհով: Մասնավորապես հարկ եմ համարում նշել, որ երիտասարդները ՀՀ-ում ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՏՏ, կապի եւ ճարտարագիտության ոլորտների նկատմամբ: Այցելության շրջանակում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Beeline-ի գործունեությանը, կառավարչական եւ գործառույթների արդյունավետ մեթոդներին», - նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Beeline-ն իր սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է համարում երիտասարդներին ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցությունը։ Վստահ ենք, որ կարող ենք օգնել երիտասարդներին իրենց ներուժը բացահայտել եւ ճիշտ մասնագիտություն ընտրել՝ հնարավորինս մեծ հաջողությունների հասնելու համար։ Հուսով եմ, այս այցը եւ մեր ընկերության հետ ծանոթությունը նույնպես օգտակար կլինի մեր երիտասարդների համար, եւ կօգնի ճիշտ կողմնորոշվելու հարցում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ եւ երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից 2018թ. դեկտեմբերից սկսած այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ։