10:25 | 09.01.19 | Նորություններ | exclusive 18265

Արամ Սարգսյան. Հայաստանը «Յանդեքս. Տաքսի»-ի ամենահաջող շուկաներից է

EMEA երկրներում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք ու Աֆրիկա) եւ ԱՊՀ-ում «Յանդեքս. Տաքսի»-ի տնօրեն Արամ Սարգսյանն ասել է, որ ընկերությունը որոշ ծառայություններ կամ նորարարություններ փորձարկվում են Հայաստանում եւ, հաջողության դեպքում, կիրառվում այլ շուկաներում:

«Oրինակները քիչ չեն: Մենք իսկապես նոր գործառույթներ ենք փորձարկում, եւ եթե Հայաստանի բնակիչներին այդ նորարարությունները դուր են գալիս, սկսում ենք դրանք տարածել նաեւ այլ շուկաներում: Չնշելով կոնկրետ գործառույթը՝ կարող եմ ասել, որ ի սկզբանե փորձարկելով այն Հայաստանում, կիրառեցինք այն նաեւ այլ երկրներում, եւ արդյունքում այն ողջ ընկերությանը ապահովեց 10-15% աճ: Դա պարզապես հոյակապ է», - ասել է Արամ Սարգսյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հասանելի է այս հղումով:

Արամ Սարգսյանը խոսել է նաեւ Գյումրիում եւ Վանաձորում գործող «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցների մասին.

«Եթե դպրոցները նախապատրաստեն կադրեր, որոնք երբեւէ կաշխատեն «Յանդեքս»-ում, մենք անչափ ուրախ կլինենք: Սակայն նպատակը դա չէ: Եթե մեր դպրոցների շրջանավարտները լավ մասնագետներ դառնան եւ սկսեն ստեղծել իրենց պրոդուկտներն ու հավելվածները, օգնեն զարգացնել շուկան ու երկիրը, մենք մեր առջեւ դրված խնդիրը լուծված կհամարենք»: