13:10 | 25.12.18 | Նորություններ | 17431
Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացել է հերթական մոնիթորինգը, որի ընթացքում ստուգվել է ստարտափների աճը:
Ստարտափները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից եւ հանդիպումներից ստացած գիտելիքները։
Վերջին երկու մոնիթորինգի ընթացքում ստարտափներից պահանջվում է նաեւ ներկայացնել ֆինանսական պլանը, պահանջվող ներդրման չափը եւ դրա ծախսման ուղղությունները: Լավագույն առաջընթաց ունեցող ստարտափներ կրկին ճանաչվել են Tap Tap-ը, eSwap-ը եւ LinguaStorm-ը:
eSwap-ը տարբեր առցանց խանութների միացման եւ էլեկտրոնային առեւտրի կառավարման համակարգ է, TapTap-ը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի: LinguaStorm-ը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, որը տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով։
«Ամեն ամիս մենք ունենում ենք նման մոնիթորինգ եւ ուրախությամբ ենք տեսնում, թե ինչպես են աճում ու զարգանում մեր ստարտափները։ Մեր կարեւորագույն նպատակն է նրանց սովորեցնել բիզնեսի վարման հիմունքները, որպեսզի նրանք կարողանան մեծ հաջողությունների հասնել որպես գործարարներ։ Որպես մեծ ընկերություն մենք պատկերացնում ենք, թե ինչ կարող են ներդրողներն ակնկալել սկսնակ կազմակերպությունից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Երկրորդ ինկուբացիոն շրջանի ընթացքում ստարտափների համար կազմակերպվել են տարբեր սեմինարներ եւ վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, բիզնեսի, նորարարության, գաղափարի վավերացման, շուկայի գնահատման եւ ամենակարեւորը թիմի ձեւավորման եւ թիմային աշխատանքի մասին։ Beeline Ստարտափ Ինկուբատորը հյուրընկալել է միջազգային հեղինակություն ունեցող գործարարների, ներդրողների եւ ստարտափ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների։