11:01 | 24.12.18 | Նորություններ | 2066
ՀՀ-ում գործող համալսարաններին եւ հետազոտական ինստիտուտները կարող են մասնակցել Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը (Faculty Research Award), որի արդյունքում գիտահետազոտական 7 թիմ կստանա դրամական պարգեւ՝ $7500 չափով:
Մրցույթը նախաձեռնել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ:
Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության նպատակը համալսարաններում եւ հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին աջակցելն է։
Մասնակցության դիմում-հայտը եւ ինքնակենսագրականները հարկավոր է ներկայացնել՝ լրացնելով հետեւյալ առցանց հայտադիմումը (անգլերեն լեզվով), ինչպես նաեւ ուղարկել փաթեթը Info@eif.am էլեկտրոնային հասցեին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է (ներառյալ):
Կարող են դիմել 2-5 անդամից կազմված հետազոտական թիմերը, որոնք իրականացնում են արդի հետազոտական ու գիտական նախագծեր եւ ցանկանում են հետազոտական նախագծերի զարգացման համար ստանալ ֆինանսական աջակցություն հետեւյալ ոլորտներում՝
• Կիրառական մաթեմատիկա,
• Կիրառական ֆիզիկա,
• Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,
• Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում
Սիմուլացիա եւ մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ,
Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,
Վերլուծական քիմիա,
Կենսաբժշկություն, թունաբանություն
Նյութագիտություն
Աերոզոլային գիտություն
Առարկաների ինտերնետ (IoT).
Ընտրությունը կատարվելու է տեղական եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվելու են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության եւ կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների եւ տեսական մասի համադրման մակարդակի, ինչպես նաեւ միջազգային հրապարակումների եւ հղումների առկայության: