iNexxus-ի համահիմնադիրները
16:30 | 21.12.18 | Նորություններ | 9898
Թվային մարքեթինգով զբաղվող iNexxus-ը հիմնադրվել է 2008թ.: Ընկերության գործունեության ազդեցության սահմաններն այսօր հասանելի են բազմաթիվ երկրներում, իսկ 2013թ. սկսած՝ այն գործունեություն է ծավալում նաեւ Երեւանում:
Ընկերության համահիմնադիրներն են հայազգի ձեռնարկատերեր Րաֆֆի Քեոհնելյանը եւ Անդրանիկ Խշխշեանը։ Նրանք որոշել են կանգ չառնել ունեցածով եւ նախատեսում են առաջիկայում ներդնել ավելի քան $100 000՝ կազմակերպության առաջիկա գործունեության ընդլայնման եւ նոր ծրագրերի իրականացման մեջ:
iNexxus-ի համահիմնադիրները
Հենց այս նպատակով է նաեւ, որ iNexxus ընկերությունը տեղափոխվել է 500 քմ մակերես զբաղեցնող նոր, ավելի ընդարձակ գրասենյակ, որը տեղակայված է Կասկադի հարեւանությամբ՝ Սարմեն 13 հասցեում:
Կազմակերպության գործունեության ընդլայնման հետ կապված՝ ընկերությունն իր առաջ նպատակ է դրել նաեւ մեծացնել իր մասնագետների կազմը եւ ներկայումս հայտարարում է տասնյակից ավելի նոր աշխատատեղերի առկայության մասին՝ մարքեթինգի, PR-ի, բրենդինգի, դիզայնի, տվյալների հետ աշխատանքի եւ ծրագրավորման ոլորտներում։ Ընկերությունում աշխատել ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել jobs@inexxus.com հասցեին:
Հատկանշական է, որ Րաֆֆի Քեոհնելյանը եւ Անդրանիկ Խշխշեանը արդեն երկար տարիներ հանդիսանում են հանրահայտ Forbes-ի անդամ եւ նրանց հեղինակած հոդվածները բավականին մեծ հաճախականությամբ հրապարակվում են այդ հայտնի գործակալության էջերում։
Նրանց խոսքերով՝ առաջիկայում PR արշավների կազմակերպման եւ իրականացման գործում աննախադեպ եւ անփոխարինելի է լինելու արհեստական բանականության (Artificial intelligence) դերը եւ կիրառությունը:
Ընկերության հիմնադիրները բավականին մեծ ներուժ եւ հնարավորություն են տեսնում Հայաստանյան աշխատուժի մասնագիտացման մեջ՝ հենց արհեստական բանականության, մեքենայական ուսուցման (Machine Learning) եւ Տվյալների Կառավարման (Data Management) ոլորտներում, ինչը, նրանց խոսքերով, շատ ավելի մեծ տարածում կստանա 2019թ․:
Հենց այս ոլորտների կիրառմամբ նրանց կողմից 2017թ. նախագծվեց եւ ներկայում իրականացման փուլում է Virtual Publicist նորարարական գաղափարը, որը փոխելու է բոլոր պատկերացումները PR արշավների եւ Email մարքեթինգի մասին՝ աշխարհով մեկ ներկայանալով որպես Հայաստանում ստեղծված նախագիծ:
Արդյունքում, օրեցօր ավելի ու ավելի զարգացող մարքեթինգային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կդառնա առավել ճանաչելի եւ մրցունակ երկիր:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում նոր թափ են առնում նման նախաձեռնությունները, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային շուկայում բարձրացնում է իր դերը՝ որպես մարքեթինգային ծառայություններ մատուցող կարեւոր երկիր: Միաժամանակ, առաջնային նպատակներից է համարվում լավագույն աշխատողների ներգրավումը մեր թիմ, ինչի արդյունքում կմեծանա մրցակցությունը երիտասարդության շրջանում եւ կնվազի գործազրկության մակարդակը: Շատ կարեւոր ենք համարում նաեւ այս ամենի շարունակականության ապահովումը, ինչպես նաեւ նորանոր եւ ավելի լայնամասշտաբ ծրագրերի ներդրումը եւ զարգացումը Հայաստանում»,- նշել է iNexxus-ի համահիմնադիր եւ բարերար Րաֆֆի Քեոհնելյանը:
Ընկերության առաջիկա ծրագրերի եւ նորությունների մասին համապարփակ տեղեկատվություն հնարավոր է գտնել պաշտոնական կայքում: