12:18 | 21.11.18 | Նորություններ | 3570
Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։
Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանի հարեւաններից առաջին 20 երկրների շարքում է Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։
Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
2018թ. երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 29,98% (4-րդ տեղ), իսկ առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։
|
Երկիր |
գրոհի ենթարկված օգտատերերի %-ը, 2018թ. հուլիս-սեպտեմբեր |
1 |
Վենեսուելա |
35,88 |
2 |
Ալբանիա |
32,48 |
3 |
Ալժիր |
32,41 |
4 |
Բելառուս |
31,08 |
5 |
Հայաստան |
29,16 |
6 |
Ուկրաինա |
28,67 |
7 |
Մոլդովա |
28,64 |
8 |
Ադրբեջան |
26,67 |
9 |
Ղրղզստան |
25,80 |
10 |
Սերբիա |
25,38 |
11 |
Մավրիտանիա |
24,89 |
12 |
Ինդոնեզիա |
24,68 |
13 |
Ռումինիա |
24,56 |
14 |
Քաթար |
23,99 |
15 |
Ղազախստան |
23.93 |
16 |
Ֆիլիպիններ |
23,84 |
17 |
Լիտվա |
23,70 |
18 |
Ջիբութի |
23,70 |
19 |
Լատվիա |
23,09 |
20 |
Հոնդուրաս |
22,97 |
Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։
«Թեեւ համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս եւ ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ում նշել են, որ համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար ընկերությունն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։
«Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, եւ հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր եւ անցանկալի ծրագրերը, ինչպիսին են RiskTool-ը եւ գովազդային ծրագրերը»,- տեղեկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում: