15:24 | 12.11.18 | Նորություններ | 13669
Beeline Ստարտափ Ինկուբատորում վարպետության դաս են անցկացրել հանրային ելույթների մարզիչ, ռադիո եւ հեռուստահաղորդավար Դիմիտրիյ Չումակը եւ «Մալեն» դիզայնի, մարքեթինգի եւ բրենդինգի ստուդիայի ղեկավար Յուլիա Մոկրոուսովան։
Դիմիտրիյ Չումակը դասավանդում է Մոսկվայի Մեզենցեւի անվան լրագրողների տանը, սովորեցնում է ճիշտ ելույթ ունենալ ներդրողների առջեւ եւ բանակցություններ վարել։ Beeline Ստարտափ Ինկուբատորի մասնակիցներին նա օգնել է հաղթահարել վախը՝ հանդիսատեսի հետ աշխատելիս, ստանալ դրական էներգիա սեփական ելույթից եւ փոխանցել այն ներկաներին, խոսել գեղեցիկ, վստահ եւ հասնել անհրաժեշտ արդյունքին։
Յուլիա Մոկրոուսովան, ով աշխատել է ավելի քան 1000 ստարտափների հետ, ինկուբատորում ներկայացրել է իր մշակած «Վաճառքների փաթեթավորման» տեխնիկան, որը ներառում է վաճառքի գործիքներ եւ քայլեր։
«Ինկուբատորում մեր նպատակն է թիմերին լիարժեք պատրաստել ներդրողների առջեւ ներկայանալու համար։ Անկախ նրանից թե որքան լավն է քո առաջարկը, այն պիտի կարողանաս գեղեցիկ ներկայացնել։ Մեր բոլոր թիմերի առաջարկներն ի սկզբանե հիանալի են, եւ մեր դասընթացների ժամանակ նրանք զարգացնում են թե իրենց պրոդուկտները, թե սեփական գիտելիքներն ու հմտությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ռեզիդենտ ստարտափներն ինկուբատորում անցնում են 4-ամսյա ինկուբացիոն շրջան, որի ընթացքում ունենում են թրենինգներ, մասնավորապես՝ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։