11:25 | 29.10.18 | Նորություններ | 2535
Նոյեմբերի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա JavaScript Conference Armenia 2018 տեխնոլոգիական միջոցառումը, որին կմասնակցեն ոլորտի 700-ից ավելի մասնագետներ, ինչպես նաեւ ավելի քան 20 խոշոր ՏՏ ընկերություններ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից եւ ԱՄՆ-ից։
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Կազմակերպիչները տեղեկացրել են, որ կոնֆերանսի շրջանակում ելույթ կունենա 25 խոսնակ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից եւ Ուկրաինայից: Խոսնակների ցանկը հասանելի է այստեղ:
JavaScript Conference Armenia 2018-ի շրջանակում կանցկացվեն ոչ միայն դասախոսություններ, այլեւ գործնական դասեր ու մասնագիտական մրցույթներ։
JavaScript Conference Armenia-ն հիմնադրվել է ՏՏ ոլորտի չորս մասնագետների՝ Ալեքսանդր Ադամյանի, Ռուբեն Մեսչյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Էդգար Մարուքյանի կողմից։ Նպատակն է ստեղծել JavaScript ծրագրավորողների միասնական համայնք ու ոգեւորել ոլորտի սկսնակներին միանալ այդ համայնքին: