Beeline-ը հայտարարել է BeeMoney էլեկտրոնային դրամապանակի գործարկման մասին:
Մոբայլ հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալ եւ կապի ծառայությունների դիմաց, խանութներում եւ դեղատներում գնումների, կայանատեղիների համար, ինչպես նաեւ վճարել հարկերն ու տուրքերը, տուգանքները, սրճարանների եւ ռեստորանների հաշիվները։
Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store եւ Google Play համակարգերից։
Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, եւ բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար։ Այն կարելի է անմիջապես լիցքավորել բանկային քարտից։
BeeMoney դրամապանակն օգտատերի համար մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ցանցերի եւ ինտերնետ ծառայությունների դիմաց վճարելու համար, հնարավոր է նաեւ գումար փոխանցել այլ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ Yandex.Money, Webmoney, QiWi, ինչպես նաեւ վճարել առցանց խաղերի համար եւ այլն։ BeeMoney օգտատերերը կարող են նաեւ գումար փոխանցել իրենց վիրտուալ հաշվեհամարից բոլոր հայկական բանկերի քարտերին։
«Դեռ չի եկել այն օրը, երբ բջջային հեռախոսն լիարժեք կփոխարինի դրամապանակը, սակայն մենք Beeline-ում ձգտել ենք այնպես անել, որ մեր պրոդուկտը մաքսիմալ մեզ մոտեցնի դրան։ Այսօր մենք խոսում ենք ոչ միայն պարզապես կոմունալ ծառայությունների վճարման, այլեւ հեռախոսի լիարժեք եւ հարմարավետ օգտագործման մասին՝ դրամական փոխանցումների, գնումների եւ նույնիսկ սրճարաններում ու խանութներում գնումների վճարման համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«BeeMoney դրամապանակի շնորհիվ, որը ստեղծված է EasyWallet-ի հիման վրա, մենք ցանկանում ենք ընդլայնել էլեկտրոնային դրամապանակների օգտագործողների թիվը եւ գործընկերների ցանցը, ինչպես նաեւ Beeline-ի հետ միասին մշտապես զարգացնել մեր ծառայությունների որակն ու հասանելիությունը»,- ասել է EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը։
Նախագծի տեխնոլոգիական գործընկերն է EasyPay ընկերությունը։