Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է հեռահաղորդակցության ոլորտի ֆրանսիական առաջատար Orange ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին եւ ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։
Ստեֆան Ռիշարի խոսքով, Orange-ը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:
Նախագահ Սարգսյանն էլ կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին: