17:49 | 14.09.18 | Նորություններ | 4100

Երեւանում կկայանա «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» գիտաժողովը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Էրեբունի-Երեւան 2800 եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակներին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Երկօրյա գիտաժողովը կհամախմբի մեքենաշինության ոլորտի, արդյունաբերական ձեռնարկությունների եւ տեխնիկական համալսարանների հետազոտողներին եւ պրակտիկ մասնագետներին: Զեկուցումների եւ տեխնիկական նստաշրջանների հետ մեկտեղ կկազմակերպվի նաեւ ցուցահանդես: