13:37 | 05.09.18 | Նորություններ | 13093

Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի

Beeline-ը հայտարարել է Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։

«Սմարթ», «Quatro» եւ «NeoMax» սակագնային փաթեթների բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex Taxi, Yandex Music, Yandex Navigator եւ Yandex Disk հավելվածներից` առանց ինտերնետի ծախսի մինչեւ 2019թ․մարտի 31-ը։

«Այս ակցիան գործարկելուց հետո մենք հասկացանք, որ այն պահանջված է մեր հաճախորդների կողմից եւ նրանք հաճույքով են օգտվում Yandex-ի առաջարկած հնարավորություններից՝ առավել եւս, որ դրանք չեն ենթադրում ինտերնետի համար հավելյալ ծախսեր։ Եվ քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին եւ ցանկանում ենք, որ նրանց համար մեր ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս շահավետ, մենք որոշեցինք երկարաձգել այս առաջարկի ժամկետը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։