09:52 | 03.09.18 | Նորություններ | 12457
Beeline Ստարտափ Ինկուբատորն իրականացնում է ստարտափների ընդունելություն երկրորդ ինկուբացիոն ցիկլի համար։
Ստարտափների ներկայացուցիչները կարող են իրենց դիմումները լրացնել incubator.beeline.am կայքում մինչեւ սեպտեմբերի 10-ը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից եւ փորձագետների խորհրդատվությունից։
«Ինկուբատոր ստեղծելիս մենք ցանկանում էինք ներգրավել լավ գաղափարներ ունեցող սկսնակ սրատրափների ու օգնել նրանց կայանալ եւ ներկայանալ պոտենցիալ ներդրողներին։ Առաջին ցիկլի մասնակիցների հաջողությունները մեզ շատ ոգեշնչեցին։ Այս ընթացքում նրանք բազմաթիվ մրցույթների մասնակցեցին եւ հիանալի հաջողությունների հասան։ Վստահ եմ, որ մեր ինկուբատորում ստացած արժեքավոր գիտելիքների շնորհիվ նրանք ապագայում էլ ավելի մեծ ձեռքբերումներ կունենան։ Այժմ եկել է ժամանակը, որ մենք նոր թիմեր եւ գաղափարներ ներգրավենք եւ զարգացնենք»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։