14:16 | 27.07.18 | Նորություններ | 21651
Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար արդեն գործում է նորացված «Beeline Բիզնես» գրասենյակը։
Այն գործում է Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա 4 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի 2-րդ հարկում։
Ընկերության կորպորատիվ հաճախորդները կարող են աշխատանքային օրերին 10։00-ից մինչեւ 19։00-ն այցելել գրասենյակ եւ սպասարկման հետ կապված ցանկացած հարցով ստանալ խորհրդատվություն, տեղեկանալ նոր ծառայությունների եւ առաջարկների մասին, կնքել պայմանագրեր եւ իրականացնել այլ գործարքներ։
Beeline-ը տեղեկացրել է նաեւ կորպորատիվ հաճախորդների համար 8300 շուրջօրյա հեռախոսահամարի գործարկման մասին՝ ինտերնետ ու VPN ծառայությունների սպասարկման համար։
«Կորպորատիվ հաճախորդները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ այսօր մենք ուրախ ենք նրանց նոր մակարդակի սպասարկում առաջարկել։ Այժմ նրանք կարող են ընտրել իրենց համար ամենահարմար սպասարկման ձեւը՝ առցանց, հեռախոսով կամ գրասենյակ այցելելով։ Մենք ինքներս լինելով բիզնես ընկերություն՝ հասկանում ենք, թե ինչ պահանջներ կարող են ունենալ ընկերությունները սպասարկման վերաբերյալ, եւ մշտապես ձգտելու ենք մեր հաճախորդներին առաջարկել ամենապարզ եւ արդյունավետ լուծումները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այս տարվա մայիսից ընկերության կայքում կորպորատիվ հաճախորդների համար գործում է www.b2b.beeline.am բաժինը, որտեղ տեղադրված են տեղեկություններ կորպորատիվ հաճախորդների համար: Գործում է բարելավված «Անձնական գրասենյակը»՝ հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներով եւ առցանց սպասարկման հնարավորությամբ։