10:34 | 12.07.18 | Նորություններ | 10622
Սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ասել է, որ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ստեղծման նպատակը նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է, ինչպես նաեւ Հայաստանի եւ սփյուռքի ինտելեկտուալ, կառավարչական եւ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը:
«FAST-ի համար առաջնահերթություն են 4 ոլորտներ, որոնցում Հայաստանը կարող է դառնալ գիտության եւ փորձագիտության համաշխարհային կենտրոններից մեկը՝ տվյալների վերլուծության թեորիա եւ մեթոդներ (ներառյալ` արհեստական բանականությունը, համակարգչային ուսուցումը, մեծ տվյալները եւ տվյալների մոդելավորումը), բիոտեխնոլոգիաներ, նոր մատերիալներ եւ միկրոէլեկտրոնիկա», -ասել է Ռուբեն Վարդանյանը IncRussia-ի հետ զրույցում:
Նա նշել է, որ իրեն հետաքրքրում են կրեատիվ բիզնեսներ տարբեր ոլորտների համադրությամբ՝ քիմիա եւ ֆիզիկա, կենսաբանություն եւ մաթեմատիկա, եւ այլն:
«Պայմանականորեն ասած, դա նորի ստեղծումն է նախկինում անհամադրելիի հիմքով»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: