12:17 | 06.07.18 | Նորություններ | 5098

Startup Grind-ը կհյուրընկալի «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր Մանուկ Հերգնյանին

Հուլիսի 10-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի հերթական միջոցառումը:

Միջոցառման հյուրն այս անգամ «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանն է:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մուտքը վճարովի է:

Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: