12:34 | 02.07.18 | Նորություններ | 3711

Hero House-ում կքննարկեն բլոկչեյնի շուրջ վերջին զարգացումները

Հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի Hero House կենտրոնում կկայանա «Բլոկչեյնի ներկայիս վիճակը» թեմայով քննարկումը:

Քննարկման խոսնակը LegatumX ՏՏ ընկերության համահիմնադիր Արմեն Ռոստոմյանն է:

Միջոցառման շրջանակում կներկայացվեն բլոկչեյն լուծումների շուրջ վերջին զրագացումները եւ միտումները:

Մասնակցությունն անվճար է:

YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ եւ վենչուրային հիմնադրամ: Blockchain days-ը YLedger-ի կազմակերպած միջոցառումն է, որի շրջանակում յուրաքանչյուր հինգշաբթի բլոկչեյնին եւ կրիպտոարժույթներին նվիրված միջոցառումներ են ընթանում: