15:55 | 27.06.18 | Նորություններ | 14607

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է Puzzle առաջարկը

Հունիսի 25-ից «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Puzzle:

Ընկերությունում նշել են, որ առաջարկի շրջանակում Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում օգտվել նոր հնարավորություններից՝ ամսավճարին ավելացնելով 500 դրամ։

Puzzle հատուկ առաջարկի շրջանակում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդներին տրամադրվում է՝

- Լրացուցիչ կամայական 15 հեռուստաալիք ավելացնելու հնարավորություն,
- Մեկ տարվա ընթացքում ցանկացած 100 ֆիլմ դիտելու հնարավորություն («Ֆիլմադարան» բաժնից),
- Անսահմանափակ բարձրակարգ սերիալներ («Ֆիլմադարան» բաժնից) դիտելու հնարավորություն։

Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: