ISTC կենտրոնում այսօր երեկոյան կկայանա «World Product Day, ProductTank, Երեւան» միջոցառումը:
Մասնակցությունն անվճար է, հարկավոր է դիմել այստեղ:
ProductTank-ը, որն իրենից ներկայացնում է պրոդուկտի մարդկանց՝ մենեջերների, ծրագրավորողների եւ դիզայների գլոբալ հավաքներ, տոնում է իր ստեղծման 8-ամյակը: Դա նշելու նպատակով աշխարհի ավելի քան 90 կետում կազմակերպվում են միջոցառումներ:
Երեւանյան միջոցառման շրջանակում ոլորտի մասնագետների մասնակցությամբ պանելային քննարկում կկայանա, որին կհաջորդի հարց եւ պատասխանը:
ProductTank Երեւանը պրոդուկտ մենեջերներին գաղափարներով եւ փորձով կիսվելու հնարավորություն է տալիս՝ պրոդուկտ դիզայնի, զարգացման եւ մենեջմենթի, բիզնես մոդելավորման եւ այլ թեմաներով: