14:24 | 21.05.18 | Նորություններ | 14306

Beeline-ի բաժանորդների համար զանգերը դեպի Արցախ ավելի մատչելի են դարձել

Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Ակցիայի շրջանակում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կկարողանան դեպի Արցախի բջջային ցանց զանգեր կատարել 15 դրամ/րոպե սակագնով։

Առաջարկը գործում է մինչեւ 2019թ. հունվարի 15-ը։

«Մեզ համար որպես Հայաստանում կապի բոլոր տեսակներ տրամադրող օպերատոր շատ կարեւոր է, որպեսզի մեր բոլոր ծառայությունները լինեն հաճախորդների համար հարմար եւ մատչելի։ Եվ այժմ շատ ուրախ ենք, որ ֆիքսված կապի բաժանորդները կկարողանան առավել մատչելի գներով զանգահարել Արցախում բնակվող իրենց հարազատներին եւ ընկերներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ֆիքսված ցանցից դեպի Արցախի ֆիքսված ցանց զանգերի սակագինը կազմում է 5 դրամ մեկ րոպեի համար։