12:49 | 12.04.18 | Նորություններ | 7203

Impact Hub-ում կխոսեն սոցիալական ձեռնարկատիրության մասին

Բեռլինում բնակվող սոցիալական ձեռնարկատեր, By Hears Projects-ի հիմնադիր Նաթալի Մեգին ապրիլի 18-ին Impact Hub Երեւանում կխոսի Գերմանիայի սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի մասին:

Սեմինարին մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են: Հարկավոր է գրանցվել այստեղ:

Միջոցառման լեզուն անգլերենն է, ընդհանուր տեւողությունը՝ 3 ժամ։

Սեմինարը կազմակերպել են Impact Hub Երեւանը եւ TeachSurfing հարթակը:

TeachSurfing-ը անվճար միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս կամավոր կերպով կիսել գիտելիքները տեղական համայնքների հետ սեմինարների եւ ելույթների միջոցով։