09:40 | 11.04.18 | Նորություններ | 6847

Code in the Dark «սպորտային հաքաթոնն» ընդունում է հայտեր

Ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ին, BURO-ում կանցկացվի Code in the Dark տեխնոմրցույթը:

Հայաստանում առաջին անգամ կայանալիք մրցույթին մասնակցությունն անվճար է: Հարկավոր է գրանցվել այստեղ:

«Code in the Dark-ը հաքաթոնների չափազանց սպորտային տարբերակն է: Այն կենտրոնացած է front-end (HTML, CSS) ծրագրավորման վրա: Հաղթողը կստանա մրցանակ՝ ուղեւորություն դեպի Բարսելոնա»,- նշել են միջոցառման կազմակերպիչները:

Երեւանից բացի, ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին Code in the Dark միջոցառումը կանցկացվի Լիդսում, Ստոկհոլմում, Տամպերեում, Բեռլինում:

Միջոցառման կազմակերպիչը Ստոկհոլմում տեղակայված TechBuddy ընկերությունն է: