16:55 | 22.03.18 | Նորություններ | 26166

Ռուբեն Վարդանյանը ներդրում է կատարել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում

«Ռոստեխ» պետական կորպորոցիայի «ՌՏ-բիզնեսի զարգացում» դուստր ընկերությունը եւ Ռուբեն Վարդանյանի New Dimension Fund Variable Capital Investment հիմնադրամը մասնաբաժին են գնել NtechLab ընկերությունում, որը զբաղվում է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի մշակմամբ:

Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

«ՌՏ-բիզնեսի զարգացում» ընկերությունը ձեռք է բերել NtechLab-ի բաժնետոմսերի 12,5%-ը, իսկ New Dimension Fund Variable Capital-ը՝ 25%:

Ռուսական NtechLab ստարտափը հիմնվել է 2015թ.՝ ծրագրավորող Արտյոմ Կուխարենկոյի եւ գործարար Ալեքսանդր Կաբակովի կողմից: Ստարտափը մասնագիտացած է ինքնաուսուցվող նեյրոնային ցանցի ոլորտում առաջատար մեթոդների մշակման գործում՝ ուղղված դեմքերի ճանաչման ալգորիթմների ստեղծմանը:

NtechLab տեխնոլոգիաների ներդրման պիլոտային ծրագրեր են իրականացվում աշխարհի ավելի քան 100 ընկերությունում, այդ թվում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում: