11:39 | 19.03.18 | Նորություններ | 4157

Twitter-ը մտադիր է արգելել կրիպտոարժույթների գովազդը

Twitter-ը ծրագրում է երկու շաբաթվա ընթացքում փոփոխություններ կատարել իր գովազդային քաղաքականությունում եւ արգելել իր հարթակում կրիպտոարժույթների եւ ICO-ների գովազդը, հաղորդում է Sky News-ը:

Անցած շաբաթ Google-ը եւս հայտարարեց, որ ընթացիկ տարվա հունիսից կսկսի կրիպտոարժույթներին եւ նմանօրինակ բովանդակությանը վերաբերող գովազդի սահմանափակումները:  

Հունվարի վերջին էլ նման քայլի էր դիմել Facebook-ը՝ արգելելով բիթքոինին առնչվող բոլոր գովազդները՝ մարդկանց պաշտպանելու «ֆինանսական պրոդուկտներից եւ ծառայություններից, որոնք ասոցացվում են ապակողմնորոշիչ կամ խաբուսիկ գործունեության հետ»: