13:57 | 03.03.18 | Նորություններ | 4828

    «Թվային Հայաստան»-ի նպատակն է, որ բիզնեսը «չինովնիկի» հետ գործ չունենա

    ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը եւ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»  (ԷԿԵՆԳ) ՓԲԸ տնօրեն Արթուր Խաչատուրյանը Հայ-Ռուսական համալսարանում ներկայացրել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն:

    Էդուարդ Ներսիսյանն ասել էլ «Թվային Հայաստան»-ը ծրագրերը իրականացնելու է 6 հիմնական ուղղություններով.

    1.    պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում;

    2.    ենթակառուցվածքների զարգացում;

    3.    կիբերանվտանգություն;

    4.    ինստիտուցիոնալ համակարգի զարգացում;

    5.    մասնավոր հատվածի թվային փոխակերպում;

    6.    թվային հմտությունների զարգացում:

    Նա շեշտել է, որ իրենց կարեւորագույն նպատակներից մեկն է պետության եւ մասնավոր հատվածի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների թվայնացումը:

    «Թղթային ծառայությունները պետք է խիստ սահմանափակել: Մենք պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլեւս շփում չունենա «չինովնիկի» հետ եւ կարողանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ միայն էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է Էդուարդ Ներսիսյանը: